հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԱՊՀ ներկայացուցիչները հավաքվել են` մշակելու անդամ

ԱՊՀ ներկայացուցիչները հավաքվել են` մշակելու անդամ

ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության և ՌԴ ԶՈւ ռազմաքաղաքական գլխավոր վարչության ներկայացուցիչները քննարկել են Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի տոնակատարության նախապատրաստման հետ կապված մի շարք հարցեր, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել մարտի 15-ին Մոսկվայի Միջազգային ռազմական կենտրոնում և նվիրված է եղել ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարությունների անձնակազմի հետ աշխատանքի (կրթական աշխատանքի) մարմինների ղեկավարների կոմիտեի հերթական նիստի նախապատրաստմանը։
Նիստն առաջին անգամ կազմակերպվում է ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից գործող ռազմահայրենասիրական կոմիտեի հետ համատեղ:
 
«Անցկացված հանդիպման հիմնական բովանդակությունը ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի առաջարկների մշակումն էր հիմնական միջոցառումների ծրագրում` նվիրված 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Մասնակիցները քննարկել են հանդիսավոր և հիշատակի միջոցառումների լայն համալիր, ռազմահայրենասիրական ակցիաներնվիրված պատերազմի տարիներին զոհված զինվորների հիշատակին, մշակութային-լուսավորչական, գիտական և տեղեկատվական նախագծեր, որոնք առանձնահատուկ նշանակություն ունեն համագործակցության երկրների ժողովուրդների համար: Համատեղ նիստի անցկացումը նախատեսված է ընթացիկ տարվա ապրիլին Մինսկում` Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարության բազայի վրա:

  • Կիսվել: