- փետրվար 10, 2024 12:24
ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդում. Պուտինը նշել է ՌԴ դիվանագիտության առաջնահերթությունները
ԱՊՀ անդամ պետությունների հետ համագործակցության զարգացումը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և BRICS-ի շրջանակներում կապերի ամրապնդումը անփոփոխ առաջնահերթություն է Ռուսաստանի դիվանագիտական ծառայողների համար: Այդ մասին Դիվանագիտական աշխատողի օրվա առթիվ շնորհավորական իր ուղերձում ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Նա նշել է, որ հատուկ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ում և ընդլայնվող BRICS-ում Ռուսաստանի նախագահության հետ կապված խնդիրների և պարտականությունների որակյալ կատարումը:
Պուտինը նաև նշել է, որ «Մոսկվայի մեկուսացմանը հասնելու և նրա անվտանգությունը խարխլելու՝ Արևմուտքի փորձերի պայմաններում ՌԴ ԱԳՆ-ի առջև ծառացած են մի շարք պատասխանատու խնդիրներ»: Կրեմլի ղեկավարի խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը կոչված է «նպաստելու համաշխարհային մեծամասնության համախմբմանը՝ արդար բազմաբևեռ աշխարհակարգ կառուցելու համար»:
Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական աշխատողների մասնագիտական տոնը ամեն տարի նշվում է փետրվարի 10-ին: