Անտառային հրդեհներ Կարելիայում. հայտարարվել է արտակարգ դրություն
Կարելիայում անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին հաղորդում է տարածաշրջանային կառավարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հանրապետության երկու շրջաններում արգելվում է անտառներ այցելելը:
Հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասված է. «Անտառային հրդեհների պատճառով երկու շրջանների տարածքում ստեղծվել է արտակարգ իրավիճակ։ Հանրապետության ղեկավարի 2025 թվականի հուլիսի 30-ի հրամանագրի համաձայն՝ Կարելիայում սահմանվել է տարածաշրջանային արտակարգ իրավիճակի ռեժիմ»։
Կարելիայի իշխանությունները նշել են, որ չորեքշաբթի օրվանից քաղաքացիներին արգելվում է Մույեզերսկի և Լուխսկի շրջաններում այցելել անտառներ և տրանսպորտային միջոցներով մուտք գործել այդ տարածք, բացառությամբ հանրային ճանապարհներով երթևեկելու դեպքերի։


