հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել

Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել

Երեքշաբթի թուրքական Անթալիայում անտառային հրդեհ է բռնկվել։

Գործակալության տվյալներով՝ հրդեհը բռնկվել է Անթալիայի արեւմուտքում՝ Կոնյաալթի շրջանի մոտ։ Ավելի քան 20 միավոր տեխնիկա, այդ թվում՝ հինգ ուղղաթիռ և չորս ինքնաթիռ, ներգրավված է մարման աշխատանքներին։

Գործակալությունը նշում է, որ 2021 թվականի ամռանը Թուրքիայի հարավի 30 նահանգներում անմիջապես անտառային հրդեհներ են տեղի ունեցել։ Հրդեհների հետևանքով զոհվել է 10 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 860-ը։

  • Կիսվել: