Անկարան շահագրգռված է Կիպրոսի խնդրի լուծմամբ՝ հիմնվելով կղզում երկու պետությունների գոյության ճանաչման վրա․ Էրդողան
Անկարան շահագրգռված է Կիպրոսի խնդրի լուծմամբ՝ հիմնվելով կղզում երկու պետությունների գոյության ճանաչման վրա, և բոլոր անհրաժեշտ աջակցությունը կտրամադրի Կիպրոսի թուրքական իշխանություններին, եթե նրանք հետևեն այս քաղաքական գծին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ Թուրքական Հանրապետության նախագահ Էրսին Թաթարին՝ ծննդյան 64-ամյակի կապակցությամբ իր շնորհավորանքում։
«Օգտվելով առիթից ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք կշարունակենք մեր աջակցությունը երկու պետությունների լուծման տեսլականի իրականացմանը, որին մենք մեծ նշանակություն ենք տալիս մեր ազգային գործում՝ Կիպրոսի հարցում», – ասել է Էրդողանը։