երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Անկարան հեղեղվել է հորդառատ անձրեւներից հետո

Անկարան հեղեղվել է հորդառատ անձրեւներից հետո

Հորդառատ անձրեւները կիրակի օրը ջրհեղեղ են առաջացրել Անկարայում, փողոցները վերածվել են գետերի, ջուրը քշել-տարել է շատ մեքենաներ, հայտնում է Daily Sabah-ը:

Ջրհեղեղը սկսվել է երկրի հյուսիսում՝ Սեւ ծովի ափի երկայնքով հորդառատ  անձրեւներից հետո, որոնք  մեկ շաբաթ առաջ առնվազն երեք մարդու կյանք էին խլել:

Թուրքիայի օդերեւութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ երկուշաբթի օրը Սեւ ծովի երկայնքով, Էգեյան ծովի ափին եւ Միջերկրականի  արեւմտյան մասի վրա  հորդառատ անձրեւները կշարունակվեն:

Նշվում է նաեւ, որ տարածաշրջանի վրա կարող են հանկարծակի գահավիժել ջրհեղեղներ ու ուժեղ քամիներ:

Հանրաճանաչ հանգստավայր Անթալիան եւս սպառնաիլիքի տակ է։  

  • Կիսվել: