շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Անկարան հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչության հրահանգը եկել է սիրիական Մանբիջից

Անկարան հայտարարել է, որ Ստամբուլում ահաբեկչության հրահանգը եկել է սիրիական Մանբիջից

Ստամբուլում ահաբեկչության մասին հրահանգը եկել է սիրիական Մանբիջից, հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուն։ Նրա խոսքերը մեջբերում ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով A Haber հեռուստաաիքին։

«Ե՛վ Մերսինուն, և՛ Իսթիքլյալ փողոցում ահաբեկչությունները կատարվել են Մանբիջից (քաղաք Սիրիայի հոյւսիսում)»,-ասել է նախարարը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13–ին Ստամբուլի կենտրոնում Իսթիքլալ փողոցում պայթյուններ էին տեղի ունեցել, 6 մարդ զոհվել է, տուժել` 81-ը։ Ահաբեկչությունն իրականացրած կասկածյալը ձերբակալվել է, կինը խոստովանել է, որ առնչություն ունի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ կասկածներ կան, որ ահաբեկչություն կատարելու հրահանգները ստացվել են Սիրիայի սահմանամերձ Քոբանի քաղաքից, իսկ ահաբեկչություն կատարած անձը Թուրքիայի տարածք է անցել Աֆրին քաղաքով։

  • Կիսվել: