կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և էական աջակցություն ցուցաբերում Կիևին. Չավուշօղլու

Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և էական աջակցություն ցուցաբերում Կիևին. Չավուշօղլու

Թուրքիան ջանքեր է գործադրում՝ լուծելու ուկրաինական ճգնաժամը՝ հայտարարել է Մևլութ Չավուշօղլուն։

«Անկարան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ՆԱՏՕ-ի շատ այլ դաշնակիցներից ավելի էական աջակցություն է ցուցաբերում Կիևին: Միևնույն ժամանակ, աջակցում ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, որն արդեն տալիս է իր պտուղները»,- նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա հավելել է, որ օգոստոսի 28-ի դրությամբ հացահատիկային միջանցքով Ուկրաինայից արտահանվել է 1,3 մլն տոննա գյուղմթերք։ Դիվանագետը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հնարավոր կլինի հասնել հրադադարի և կայուն խաղաղության։

  • Կիսվել: