հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանի ապագան. Բաքվում Թուրքիայի դեսպան

Անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանի ապագան. Բաքվում Թուրքիայի դեսպան

Թուրքիան միշտ աջակցել եւ աջակցում է Ադրբեջանին իր արդարացի պայքարում։ Ղարաբաղը ադրբեջանական հող է։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին լրագրողներին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջահիթ Բաղչին՝ մեկնաբանելով «Հայաստանի ցուցաբերած դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում»։

Դեսպանն ասել է, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է Ադրբեջանի հաղթանակով», ուստի «այսուհետ անհրաժեշտ է քննարկել տարածաշրջանի բարեկեցությունը, անվտանգությունը, ապագան։ Դրա համար նաեւ անհրաժեշտ է վերադառնալ բանակցություններին։ Մենք պետք է քննարկենք խաղաղությունը, եւ ես հավատում եմ, որ դա տեղի կունենա»։

Հիշեցնենք, որ բացի Արցախի եւ Հայաստանի դեմ 2020թ. ագրեսիային ուղիղ մասնակցությունից, Թուրքիան կազմակերպել է Արցախ Մերձավոր Արեւելքից վարձկաններ նետելուն եւ Ադրբեջանին զինել է արգելված զենքով։

  • Կիսվել: