Անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կապի ուղիները. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ին և Ռուսաստանին անհրաժեշտ են հաղորդակցության ուղիներ՝ ռազմական միջադեպերից խուսափելու համար: Այս մասին ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, տեղեկացնում է Ինտերֆաքսը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ուկրաինայում ռազմական գործողությունների հետ կապված կողմնակի միջադեպերը հաստատում են Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի կապի ուղիները պահպանելու անհրաժեշտությունը՛՛:
Այն հարցին, թե ՆԱՏՕ-ն ի՞նչ հնարավորություններ ունի դիտավորյալ սպառնալիքներից պատահական միջադեպերը տարբերելու համար՝ Ստոլտենբերգը պատասխանել է՝ օրինակ բերելով Խորվաթիայում վթարի ենթարկված ԱԹՍ-ի դեպքը։
՛՛Ըստ Զագրեբի մերձակայքում կործանված ԱԹՍ-ի մասին մեր ունեցած տվյալների՝ սա զինված անօդաչու չէ, բայց սա ցույց է տալիս, որ օդային տարածքում ռազմական գործողությունների սրման հետ մեկտեղ մեծացել է միջադեպերի վտանգը, և մենք պետք է զգոն լինենք, պետք է արձագանքենք, երբ անհրաժեշտ լինի՛՛,-ասել է նա: