շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Մենք որևէ պահանջ չունենք Ադրբեջանից, բայց եթե Իրանի դեմ դավադրություն կազմակերպվի, մենք կպատասխանենք. Իրանի ԱԽ քարտուղար

Մենք որևէ պահանջ չունենք Ադրբեջանից, բայց եթե Իրանի դեմ դավադրություն կազմակերպվի, մենք կպատասխանենք. Իրանի ԱԽ քարտուղար

Իրանի Զինված ուժերը Ադրբեջանից պահանջել են հանել երկրի տարածքից սիոնիստներին։ Այս մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության ԶՈւ «Հաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:

Կենտրոնական շտաբի ներկայացուցիչը, մասնավորապես, ասել է. «Մենք հարեւան պետություն Ադրբեջանին, որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք, որ հանուն տարածաշրջանում անկայունության տարածման կանխման անհրաժեշտ է դուրս բերել սիոնիստներին իրենց տարածքից եւ սպառնալիքի չենթարկել սեփական ժողովրդի եւ Իրանի անվտանգությունը»:

Հավելենք, որ իր հերթին Իրանի ԱԽ քարտուղար Ալի Լարիջանի ասել է. «Մենք որևէ պահանջ չունենք Ադրբեջանից, բայց եթե Իրանի դեմ դավադրություն կազմակերպվի, մենք կպատասխանենք։ Տարածաշրջանի երկրները պետք է կա՛մ կանխեն ԱՄՆ-ի կողմից իրենց տարածքի օգտագործումն Իրանի դեմ, կա՛մ մենք կանենք դա»:

Մարտի 5-ին Ադրբեջանի ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ Նախիջեւանի օդանավակայանի մոտ երկու դրոն է ընկել՝ արձակված Իրանի տարածքից։ Իրանի գլխավոր շտաբը հերքել է տեղեկությունն անօդաչուների արձակման մասին Ադրբեջանի տարածքի դեմ՝ միջադեպի պատասխանատվությունը դնելով Իսրայելի վրա։

 

  • Կիսվել: