երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Անհրաժեշտ է բարեկամական հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների հետ. Էրդողան

Անհրաժեշտ է բարեկամական հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների հետ. Էրդողան

Անկարան մտադիր է շարունակել Ուկրաինայում կայուն հրադադարի հաստատմանն ուղղված ջանքերը։ Այս մասին Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ քննարկել ենք Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ զարգացումները: Հաստատել ենք, որ մենք՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ, ունենք ընդհանուր տեսակետներ և մտահոգություններ՛՛:

Թուրքիայի նախագահը նշել է, որ իրեն անհրաժեշտ է բարեկամական հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի նախագահների հետ:

  • Կիսվել: