չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել Գազայում հրադադարի հաստատման համար. Ռայիսին՝ Պուտինին

Անհրաժեշտ է արագ քայլեր ձեռնարկել Գազայում հրադադարի հաստատման համար. Ռայիսին՝ Պուտինին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Գազայում հրադադարի հաստատման համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, գրում է parstoday.ir-ն:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին հինգշաբթի օրը Մոսկվայում հանդիպել և բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, այս հանդիպմանը, Ռայիսին նշելով, որ Թեհրան-Մոսկվա բանակցությունները կարող են զարգանալ հարեւանության քաղաքականությանը համահունչ, ասել է,-Իրանը և Ռուսաստանը լավ համագործակցություն ունեն էներգետիկայի, գյուղատնտեսության և գիտելիքահենք աշխատանքի ոլորտներում, և կարելի է ավելի լավ քայլեր ձեռնարկել երկու երկրների և կառավարությունների շահերի ուղղությամբ։

Նշելով, որ այն, ինչից այսօր տառապում է մարդկությունըր, դա միակողմանիությունն է և անարդար աշխարհակարգը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հստակեցրել է,- Այն, ինչ կատարվում է Պաղեստինում, ցեղասպանություն է և մարդկության դեմ հանցագործություն, և ցավալի է, որ ավելի քան 5 հազար երեխաներ սպանվել են Սիոնիստական ռեժիմի կողմից։

Ռայիսին ասել է. -Գազայում Սիոնիստական ​​ռեժիմի ոճրագործությանն աջակցում են ԱՄՆ-ն և արևմտյան երկրները, և ցավալի է, որ միջազգային ու իրավապաշտպան կազմակերպությունները,որ հանդես են գալիս ,որպես մարդու իրավունքների պաշտպաններ, կորցրել են իրենց արդյունավետությունը։

Անդրադառնալով Գազայում անմեղ կանանց ու երեխաների սպանելու Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահն ընդգծել է,-.Այս ռմբակոծությունները պետք է անհապաղ դադարեցվեն և այս հարցը արագ և անհապաղ լուծում ստանա։

Հանդիպման ժամանակ, Ռուսաստանի նախագահը կարեւորել է Պաղեստինի հարցին ուշադրություն դարձնելն ու տարածաշրջանում զարգացումների շուրջ խորհրդակցություններ անցկացնելը։

Այնուհետև Պուտինն ասել է,-Նախատեսված ծրագրի համաձայն՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը Ռուսաստանի օրակարգում է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հինգշաբթի օրը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ժամանել է Մոսկվա։ «Վնուկովո» օդանավակայանում նախագահ Ռայիսիին դիմավորել են ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը և փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

  • Կիսվել: