շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Անհայտ անձինք պոկել են Էստոնիայում ՌԴ դեսպանատան շենքի դրոշը

Անհայտ անձինք պոկել են Էստոնիայում ՌԴ դեսպանատան շենքի դրոշը

Անհայտ անձինք պոկել են Էստոնիայի Տարտու քաղաքում Ռուսաստանի դեսպանատան շենքի դրոշը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մարտի 19-ին կատարվել է հերթական վանդալիզմը՝ Տարտուում դեսպանատան շենքից պոկել են Ռուսաստանի դրոշը։ Ենթադրում ենք, որ մեղավորները կպատժվեն, իսկ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը կվերադարձվի իր տեղը։ »,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ռուսական դիվանագիտական առաքելությունը նշել է, որ «Ռուսաստանի Դաշնության պետական խորհրդանիշի այս պղծումը Արևմուտքում սանձազերծված և, ցավոք, Էստոնիայում բռնկված անզուսպ հակառուսական արշավի, ինչպես նաև էստոնացիների արհամարհական վերաբերմունքի արդյունք էր»։

  • Կիսվել: