երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Անհավատալի ստորություն. Պուտինը՝ հրեական հարցում Արևմուտքի դիրքորոշման վերաբերյալ

Անհավատալի ստորություն. Պուտինը՝ հրեական հարցում Արևմուտքի դիրքորոշման վերաբերյալ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հանրային պալատի անդամների հետ զրույցում զարմանք է հայտնել ՛՛անդրօվկիանյան գործիչների՛՛ դիրքորոշման վերաբերյալ, որոնք, նրա խոսքով, մի կողմից ՛՛աջակցում են Իսրայելի հրեաներին՛՛, իսկ մյուս կողմից՝ ՛՛Ուկրաինայի իրենց գործակալների ձեռքերով փորձում են հրեական ջարդեր կազմակերպել՛՛ իր երկրում, տեղեկացնում է ՛՛Վեդոմոստի՛՛-ն:

՛՛Ուղղակի անհավատալի ստորություն է: Սա արդեն երկակի ստանդարտներ չեն։ Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես դա կոչել: Գիտակցության ինչ-որ այլասերում։ Սա վկայում է այն մասին, որ իրականում նրանք, ամենայն հավանականությամբ, հետապնդում են իրենց շահերը, այլ ոչ թե ինչ-որ երրորդ ժողովուրդների կամ երրորդ երկրների շահերը: Այս դեպքում շահը Ռուսաստանի դեմ պայքարն է՛՛,-ասել է Պուտինը:

  • Կիսվել: