Անդրեյ Սիբիգան կոչ է արել չսահմանափակել Ուկրաինային Ռուսաստանի տարածքի վրա հարձակումներում
Այն երկիրը, որը պաշտպանում է իրեն ագրեսիայից, չի կարող սահմանափակվել իր պաշտպանության հարցում, Ուկրաինան կոչ է անում իր գործընկերներին վերացնել Ռուսաստանի դեմ հարվածների սահմանափակումները։ Այս մասին ասել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։
«Այն երկիրը, որն իրեն պաշտպանում է ագրեսիայից՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի, չի կարող սահմանափակվել իր պաշտպանությամբ»,- նշել է նա։
Սիբիգան ընդգծել է, որ միջազգային իրավունքը թույլ է տալիս Ուկրաինային հարվածել Ռուսաստանի տարածքում ռազմական օբյեկտներին։
«Թույլ տվեք Ուկրաինային պատասխան հարված հասցնել»,- ասել է Սիբիգան։
Հավելենք, որ Անդրեյ Սիբիգան այս օրեր առաջ ստանձնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Մինչ այդ նա արտաքին գործերի նախարարության ղեկավարի առաջին տեղակալն էր եւ նախարարի պաշտոնում փոխարինեց Դմիտրի Կուլեբային։