հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Անցկացվել է Էրդողանի նոր կառավարության առաջին նիստը

Անցկացվել է Էրդողանի նոր կառավարության առաջին նիստը

Անկարայում Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ այսօր կառավարության նոր կազմով առաջին նիստն է անցկացվել։ Հանդիպումը սկսվել է տեղական ժամանակով ժամը 15:10-ին՝ նախագահականում։

Քննարկման առաջնահերթ թեմաներից են՝ երկրի հետագա զարգացման ճանապարհային քարտեզի մշակումը, փետրվարյան երկրաշարժերի հետևանքների վերացումը, տնտեսության բարելավմանն ուղղված քայլերը, ահաբեկչության դեմ պայքարը, սահմանային անվտանգությունը։

Հունիսի 3-ին Թուրքիայի նախագահը հրապարակել է նախարարների նոր կաբինետի կազմը։

 

  • Կիսվել: