հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 99 ԱԹՍ է խոցվել

Անցած գիշեր ՌԴ օդային տարածքում 99 ԱԹՍ է խոցվել

Մայիսի 26-ին Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ից մայիսի 27-ը ժամը 07:00-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ հակաօդային պաշտպանության համակարգերը որսացել և ոչնչացրել են ուկրաինական  99 անօդաչու թռչող սարք, հայտնում է երկրի պաշտպանության նախարարությունը։

 

56 անօդաչու թռչող սարք է խոցվել Բելգորոդի, 25-ը՝ Վորոնեժի, 7-ը՝ Վլադիմիրի, 5-ը՝ Կալուգայի, 4ը՝ Տուլայի և 1-ական՝ Ռոստովի և Լիպեցկի մարզերի օդային տարածքներում։

Վորոնեժի  նահանգապետ Ալեքսանդր Գուսևը Telegram-ում հայտնել է, որ վիրավորներ կամ զոհեր չկան։ Տարածաշրջանի արևելքում, այն վայրում, որտեղ ընկել են կործանված անօդաչու թռչող սարքի բեկորները, հրդեհ է բռնկվել. հրդեհը մարվել է:

  • Կիսվել: