Անառակության կանխարգելման և առաքինության տարածման նախարարության խոսնակը հայտնել է, որ Աֆղանստանում արգելվել են կանանց գեղեցկության սրահները
Աֆղանստանում թալիբները հուլիսին 24-ին թվագրված նամակով հրահանգել են փակել գեղեցկության սրահները՝ այդպիսով փոխանցելով ՛՛Թալիբան՛՛ շարժման առաջնորդ Հիբաթուլլահ Ախունդզադայի բանավոր հրամանը: Այս մասին հայտնել է կառավարության խոսնակը, տեղեկացնում է Sky News-ը։
Աֆղանստանի թալիբան իշխանությունն արդեն իսկ արգելք է դրել համալսարանական կրթության, հասարակական վայրեր այցելու և աշխատանքի շատ ձևերի համար:
Երեքշաբթի օրը երկրի Անառակության կանխարգելման և առաքինության տարածման նախարարության խոսնակ Մոհամմադ Սադիկ Ակիֆն ասել է, որ ՛՛կանանց գեղեցկության սրահների փակման վերջնաժամկետը մեկ ամիս է՛՛:
Նա, սակայն, արգելքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հրապարակել: Հայտնի է միայն, որ արգելքը գործում է մայրաքաղաք Քաբուլում, ինչպես նաև այլ նահանգներում։