Ամստերդամի Սխիպհոլ օդանավակայանն ավելի քան 100 չվերթ Է չեղարկել մոտեցող «Իշա» փոթորկի պատճառով
Ամստերդամի Սխիպխոլ օդանավակայանը չեղարկել է երկուշաբթի նախատեսված տասնյակ չվերթներ՝ որպես նախազգուշական միջոց՝ ուժեղ քամու պատճառով, որը սպասվում է, երբ «Իշա» փոթորիկը հասնի Նիդեռլանդներ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
Օդանավակայանը հայտարարել է, որ չեղյալ է հայտարարել 130 մուտքային և ելքային չվերթ և ճանապարհորդներին խորհուրդ է տվել առցանց ստուգել իրենց թռիչքների կարգավիճակը:
Հոլանդական KLM ավիաընկերությունը՝ օդանավակայանի հիմնական օգտատերը, հոլանդական ANP լրատվական գործակալությանը հայտնել է, որ երկուշաբթի օրը եվրոպական 65 չվերթ է չեղարկել։