ԱՄՆ զորքերը սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց բազայից. աղբյուր
ԱՄՆ զորքերը երկուշաբթի սկսել են դուրս գալ Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող իրենց ամենամեծ բազայից: Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում անելով սիրիական ռազմական և անվտանգության իր երեք աղբյուրներին։
Նշվում է, որ ականատեսների վկայությամբ՝ երկուշաբթի առավոտյան տասնյակ բեռնատարներ, որոնցից մի քանիսը զրահապատ մեքենաներ էին տեղափոխում, լքել են Հասակա նահանգի Քասրակ բազան։
Քասրակը Սիրիայում ԱՄՆ-ի գլխավորած «Իսլամական պետության» դեմ պայքարի համաշխարհային կոալիցիայի գլխավոր կենտրոնն է, որտեղ ամերիկյան զորքերը տեղակայվել են ավելի քան տասը տարի առաջ՝ քրդերի գլխավորած «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) հետ համագործակցությամբ ջիհադիստական խմբավորման դեմ պայքարելու համար։


