ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է սահամանում 19 ռուսաստանցի գործարարների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ

ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է սահամանում 19 ռուսաստանցի գործարարների և նրանց հետ կապված անձանց նկատմամբ

Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է սահամանում 19 ռուսաստանցի գործարարների, ինչպես նաեւ նրանց ընտանիքների 47 անդամների ու նրանց հետ կապված անձանց նկատմամբ։

«Այսօր Պետդեպարտամենտը հայտարարում է վիզային սահմանափակումների նոր քաղաքականության մասին որոշ ռուսաստանցի օլիգարխների, նրանց ընտանիքների եւ նրանց հետ սերտ կապ ունեցող անձանց նկատմամբ»,- ասվում է փաստաթղթում։ «Նախնական քայլի շրջանակներում մենք վիզային սահմանափակումներ են ձեռնարկել 19 օլիգարխների ու նրանց ընտանիքների 47 անդամների եւ նրանց հետ սերտ կապ ունեցող անձանց նկատմամբ»,- ասվում է տեքստում։

ԱՄՆ-ը ապատեղեկատվություն տարածելու համար պատժամիջոցներ է սահմանում ռուսական յոթ կազմակերպությունների եւ նրանց հետ կապված 26 անձանց նկատմամբ՝ Ռուսաստանի Դաշնությունից եւ Ուկրաինայից։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հինգշաբթի պատժամիջոցների ցուցակում ավելացրել է ռուս գործարար Ալիշեր Ուսմանովին, ինչպես նաեւ նրան պատկանող զբոսանավն ու ինքնաթիռը։

«Ուսմանովը ցուցակում ներառվել է՝ կապված Ռուսաստանի տնտեսության տեխնոլոգիական ոլորտում իր գործունեության հետ։ Բացի այդ, ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակը Ուսմանովի սուպերզբոսանավը եւ ինքնաթիռը ճանաչում է որպես արգելափակված սեփականություն, որում Ուսմանովը բաժնեմաս ունի: Սա նշանակում է, որ զբոսանավի կամ օդանավի հետ կապված ցանկացած գործողություն, ներառյալ տեխնիկական սպասարկումը, անձնակազմ վարձելը կամ նավահանգիստների մուտքի համար վճարումը, որոնք իրականացվում են ամերիկացիների հետ կամ ԱՄՆ դոլարով, արգելված են»,- ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության հայտարարության մեջ։

  • Կիսվել: