շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ը սառեցրել Է Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը. ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան

ԱՄՆ-ը սառեցրել Է Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը. ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան

Վաշինգտոնը միակողմանի կարգով դադարեցրել Է Մոսկվայի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը՝ սպառնալիքի տակ դնելով սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերը:

Այդ մասին հայտարարել Է ԱՄՆ-ում ՌԴ-ի դեսպան Անատոլի Անտոնովը:
 
«Ցավոք, Վաշինգտոնը միակողմանի կարգով «սառեցրել Է» ժնեւյան գագաթնաժողովում (2021 թվականի հունիսի 16) սկսված երկխոսությունը ռազմավարական պրոբլեմատիկայի շուրջ: Դրանով իսկ սպառնալիքի տակ Է դրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հիմքերի պահպանման հեռանկարները»,-ասվում Է Newsweek հրատարակության հրապարակած Անտոնովի հոդվածում:
 
Ինչպես ընդգծել Է Ռուսաստանի դեսպանը, Մոսկվան «պատրաստ կլինի վերսկսել կոնսուլտացիաները, երբ ԱՄՆ-ը պատրաստ լինի»: «Մենք երբեք չեն դադարեցրել ջանքերը պայմանավորվածությունների ձեռքբերման ուղղությամբ, որոնք կերաշխավորեն աղետալի դիմակայության սանձահարումը»,-նշել Է Անտոնովը: Դեսպանի խոսքով՝ «ագրեսիվ միջուկային հռետորաբանության» մեջ Ռուսաստանին մեղադրելը չհիմնավորված Է: «Մեր երկիրը չի սպառնում ԱՄՆ-ին ու նրա եվրոպական դաշնակիցներին, այլ, ընդհակառակը, բոլոր ջանքերը գործադրում Է ուկրաինական ճգնաժամի Էսկալացիան կանխելու համար»,-ասվում Է Ռուսաստանի դեսպանի հոդվածում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: