հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ ռուսական կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավումը կխաթարի Վաշինգտոնի հեղինակությունը. NYT

ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ ռուսական կենտրոնական բանկի ակտիվների բռնագրավումը կխաթարի Վաշինգտոնի հեղինակությունը. NYT

ԱՄՆ իշխանությունները մտավախություն ունեն, որ Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների հնարավոր բռնագրավումը կխաթարի Վաշինգտոնի՝ որպես վստահելի ներդրումային գործընկերոջ կարգավիճակն այլ երկրների աչքում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Ըստ պարբերականի՝ Ջո Բայդենի վարչակազմի ամերիկացի պաշտոնյաները նախազգուշացրել են, որ միջոցների դուրսբերումը կարող է անօրինական լինել, ինչը կխրախուսի մյուս երկրներին՝ անվստահություն հայտնել ԱՄՆ-ին՝ որպես ներդրումները չպահպանող պետության։

Թերթը նշում է նաև, որ Վաշինգտոնը «շատ ավելի զգուշավոր է» սառեցված ռուսական ակտիվներն Ուկրաինային որպես ֆինանսական օգնություն տրամադրելու հարցում՝ ի տարբերություն եվրոպական երկրների։

Ռուսաստանի Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինայի խոսքով՝ արևմտյան երկրների կողմից սառեցված Կենտրոնական բանկի պահուստների ընդհանուր ծավալը կազմել է մոտ 300 մլրդ դոլար։

  • Կիսվել: