երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ-ը «ջախջախել է» Ռուսաստանի տնտեսությունը. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը «ջախջախել է» Ռուսաստանի տնտեսությունը. Սպիտակ տուն

Ռուսական կողմը համամիտ չէ՝ պնդելով, որ պատժամիջոցների հետեւանքները կհասցվեն նվազագույնի

Սպիտակ տան մամլո քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր դաշնակիցների հետ «ջախջախել է» ռուսական տնտեսությունը։

«Ինչպիսիս վերջաբան կլինի, ապա այդ հարցը պետք է հղել նախագահ Պուտինին: Մենք ամբողջությամբ ջախջախել ենք նրա տնտեսությունը», - ասել է Փսակին լրագրողների հետ ճեպազրույցում:

Ավելի վաղ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ՌԴ իշխանությունները միջոցներ են ձեռնարկում ռուսական տնտեսությանն աջակցելու համար, և որ հիմքեր կան ենթադրելու, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով կորուստները կհասցվեն նվազագույնի, գրում է «Ամերիկայի Ձայնը»։

  • Կիսվել: