երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ը հնարավոր է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ բանկերի և նավթագազային ոլորտի նկատմամբ

ԱՄՆ-ը հնարավոր է նոր պատժամիջոցներ սահմանի ՌԴ բանկերի և նավթագազային ոլորտի նկատմամբ

Միացյալ Նահանգները կարող Է Էլ ավելի ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները:

Սպիտակ տան Ազգային տնտեսական խորհրդի փոխտնօրեն Դալիփ Սինգհը հայտարարել Է CBS News-ին տված հարցազրույցում:
 
«Մենք կարող ենք ընդլայնել մեր պատժամիջոցները: Ձեռնարկել միջոցներ, ընդունել պատժամիջոցներ, դրանք կիրառել ավելի մեծ թվով բանկերի, ավելի շատ սեկտորների նկատմամբ»,-ասել Է Սինգհը: Նրա խոսքով՝ պատժամիջոցները կարող են վերաբերել Ռուսաստանի տնտեսության՝ ռազմավարական տեսակետից կարեւոր ուղղություններին»:
 
«Դա հիմնականում վերաբերում Է նավթին ու գազին, բայց կան նաեւ այլ հատվածներ»,-նշել Է նա: Խոսելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկման մասին՝ Սինգհն ընդգծել Է, որ «մենք դեռ չենք Էլ մոտեցել այդ կետին»:
 
Նա կարծում Է, որ առաջինը, ինչն անհրաժեշտ Է դա անելու համար, Ուկրաինայում ռազմական գործողությունը դադարեցնելն Է, իսկ դա տեղի չի ունենում: Ավելի վաղ ԱՄՆ-ն արդեն պատժամիջոցներ սահմանել Էր ռուսաստանյան մի շարք բանկերի նկատմամբ եւ Ռուսաստանից Էներգակիրներ ներմուծելուց հրաժարվել Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության պատճառով ձեռնարկված միջոցների շրջանակներում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

  • Կիսվել: