շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ը երկխոսություն Է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը երկխոսություն Է ցանկանում ՌԴ-ի հետ միջուկային թեմատիկայի շուրջ. Պետդեպարտամենտ

ԱՄՆ-ը կցանկանար աշխատել Ռուսաստանի հետ միջուկային անվտանգության հարցերի շուրջ, բայց հնարավոր չի համարում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության պատճառով: Հուլիսի 12-ին այդ մասին հայտարարել Է սպառազինությունների վերահսկողության եւ միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Բոննի Ջենքինսը Բրյուսելում կայացած վեբինարում:

«Մենք շարունակում ենք ուշադրություն նվիրել սպառազինությունների նկատմամբ վերահսկողության հարցերին (…): Դժբախտաբար, մենք ստիպված Էինք դադարեցնելու ռազմավարական կայնության շուրջ բանակցություններն Ուրաինայում ՌԴ-ի հատուկ ռազմական գործողության պատճառով: Մենք իրոք ունենք (երկխոսության) մեխանիզմներ, որոնք ցանկանում ենք վերադարձնել, որպեսզի քննարկենք միջուկային հիմնախնդիները Ռուսաստանի հետ, բայց, դժբախտաբար, չկարողացանք դա անել»,- ասել Է Ջենքինսը լրագրողներին: Նրա խոսքով՝ այժմ Արեւմուտքի երկրներն իրենց ջանքերը կենտրոնացնում են այն բանի վրա, որպեսզի կանխեն «միջուկային պատերազմը» Ռուսաստանի հետ, եւ աշխատում են օգնել Ուկրաինային:

Պետերբուրգի X միջազգայն իրավաբանական համաժողովի մասնակիցներին հղած ուղերձում նախագահ Վադիմիր Պուտինը հայտարարել Է, որ Ռուսաստանը պատրաստ Է երկխոսություն վարելու ռազմավարական կայունության եւ զանգվածային ոչնչացման զենքի չտարածման ռեժիմների պահպանման շուրջ: ՌԴ-ի նախագահի մամուլի քատուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, նշել Է, որ  ռազմավարական կայունության շուրջ ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի երկխսության շարունակման նկատելի պլաններ այս պահին բացակայում են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: