երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԱՄՆ-ը չի զբաղվում կենսաբանական և քիմիական զենքի մշակմամբ․ Պսակի

ԱՄՆ-ը չի զբաղվում կենսաբանական և քիմիական զենքի մշակմամբ․ Պսակի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Պսակին պնդում է, որ Վաշինգտոնը որևէ տեղ չի զբաղվում քիմիական և կենսաբանական զենքի մշակմամբ։ Համապատասխան հայտարարությունը նա հրապարակել է իր թվիթերյան էջում։

 

«Մենք ի գիտություն ենք ընդունել Ռուսաստանի կեղծ հայտարարությունները՝ իբրև թե Ուկրաինայում գոյություն ունեցող կենսաբանական և քիմիական զենքի արտադրության ամերիկյան լաբորատորիաների մասին։ Մենք նաև տեսել ենք, թե ինչպես են չինացի պաշտոնյաները կրկնում դավադրության այդ տեսությունները»,-հաստատել է Պսակին։ Նրա խոսքով՝ այդ հայտարարությունն ապատեղեկատվական նպատակ հետապնդող օպերացիա է։

«ԱՄՆ-ը լիարժեքորեն կատարում է իր պարտավորությունները Քիմիական զենքի արգելման և Կենսաբանական զենքի մասին կոնվենցիաների շրջանակում, չի մշակում սպառազինության այդ տեսակները և չի տիրապետում դրանց որևէ տեղ»,-վստահեցրել է նա։

«Մենք պետք է հետևենք Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական կամ կենսաբանական զենք կիրառելու կամ դրա կիրառմամբ այլոց դրոշի ներքո օպերացիա իրականացնելու հնարավորությանը»,-նշել է Պսակին։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: