երկուշաբթի, ապրիլ 7
7 / 4 / 2025
ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով զոհվերի թիվը հասել է 16-ի

ԱՄՆ-ում ջրհեղեղների հետևանքով զոհվերի թիվը հասել է 16-ի

Շաբաթ օրը ԱՄՆ-ի հարավային և միջինարևմտյան մասերը պատուհասել են հորդառատ անձրևներն ու հեղեղումները, որոնք ավելի են ուժգնացել սաստիկ փոթորիկների պատճառով, տեղեկացնում է Associated Press-ը:

Օդերևութաբանները զգուշացրել են, որ որոշ վայրերում գետերը կբարձրանան առաջիկա մի քանի օրվա ընթացքում։

Ազգային եղանակային ծառայությունը հայտնել է, որ մի քանի նահանգների տասնյակ բնակավայրերում սպասվում է «խոշոր ջրհեղեղի» մակարդակ, և հնարավոր են կառույցների, ճանապարհների, կամուրջների և այլ կարևոր ենթակառուցվածքների համատարած հեղեղումներ:

Փոթորիկների սկսվելուց ի վեր գրանցվել է եղանակի հետ կապված առնվազն 16 մահվան դեպք:

  • Կիսվել: