ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան հարվածել են հութիների վերահսկողության տակ գտնվող երկու քաղաքների
ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մի շարք ավիահարվածներ են հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման վերահսկողության տակ գտնվող Սանա և Հոդեյդա քաղաքներին, տեղեկացնում է Al Masirah-ը։
Ինչպես հաղորդվում է՝ դաշնակիցների ուժերը հարձակվել են Սանայի մի քանի օբյեկտի վրա և առնվազն չորս հարված հասցրել Հոդեյդայի արևմտյան մասում գտնվող Էլ Քութիբ շրջանին, որը Կարմիր ծովի ափին է:
Հարձակման հետևանքների, հնարավոր զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: