չորեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2025
ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության Իրանի հետ․ Բլինքեն

ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտության Իրանի հետ․ Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ձգտում հակամարտություն Իրանի հետ, բայց կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները Մերձավոր Արևելքում տեղակայված ուժերի պաշտպանության համար։

«Չափազանց կարևոր էր շատ հստակ ուղերձ հղել նրանց, ովքեր ձգտում են օգուտ քաղել Գազայի ներկայիս հակամարտությունից և ովքեր կփորձեն սպառնալ մեր զորքերին այստեղ կամ տարածաշրջանի մեկ այլ վայրում. մի՛ արեք դա»,- ասել է Բլինքենը՝ Իրաք կատարած չհայտարարված այցի ժամանակ։ Նրա ելույթը հեռարձակել է Sky News-ը։

Ըստ պետքարտուղարի՝ իրաքյան իշխանությունների ներկայացուցիչների հետ շփումների ընթացքում նա հասկացնել է տվել, որ «ամբողջովին անընդունելի» է համարում «իրանամետ ուժերի» վերջին հարձակումները Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմակայանների վրա։

 

  • Կիսվել: