երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԱՄՆ-ն չի աջակցել Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչերին

ԱՄՆ-ն չի աջակցել Մերձավոր Արևելքում անհապաղ հրադադարի կոչերին

Ամերիկյան կողմը չի աջակցել Գազայի հատվածում անհապաղ զինադադարի կոչերին, քանի որ դա ՛՛կցանի հաջորդ պատերազմի սերմերը՛՛։ Անվտանգության խորհրդի նիստում նման տեսակետ է հայտնել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Չնայած Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է կայուն խաղաղությանը, սակայն չի աջակցում անհապաղ հրադադարի կոչերին։ Սա միայն հաջորդ պատերազմի սերմերն է ցանելու, քանի որ արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը չի ցանկանում տեսնել կայուն խաղաղություն, ինչպես նաև երկու պետությունների խնդիրը՝ լուծված՛՛:

  • Կիսվել: