շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ-ը 20 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի քաղհասարակությանն աջակցելու համար

ԱՄՆ-ը 20 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի քաղհասարակությանն աջակցելու համար

Միացյալ Նահանգները 320 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինայի քաղաքացիական հասարակության ակտիվիստներին աջակցելու համար, ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի համատեղ հայտարարության մեջ։

 

«Մարդու իրավունքների պաշտպաններին, հակակոռուպցիոն ակտիվիստներին, լրագրողներին և Ուկրաինայում և նրա շրջակայքում գործող քաղաքացիական հասարակության այլ դերակատարներին աջակցելու համար Միացյալ Նահանգները սկսում է Եվրոպական ժողովրդավարական կայունության նախաձեռնությունը (EDRI), որը կտրամադրի առնվազն 320 միլիոն դոլարի նոր ֆինանսավորում այս խմբերին»,- ասվում է փաստաթղթում։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ ԵՄ ծրագրերից վերաբաշխում կիրականացնի «Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրագրողներին և ժողովրդավարական ակտիվիստներին աջակցելու համար»։

 

  • Կիսվել: