շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԱՄՆ ուժերը հարվածել են Եմենում հութիների ռադարային կայանքին. Պենտագոն

ԱՄՆ ուժերը հարվածել են Եմենում հութիների ռադարային կայանքին. Պենտագոն

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Եմենին, հայտնել է Պենտագոնի կենտրոնական հրամանատարությունը:

՛՛Հունվարի 13-ին` Սանայի ժամանակով 03:45-ին ԱՄՆ ուժերը հարված են հասցրել Եմենում հութիների ռադարային կայանքին՛՛,-նշված է հայտարարության մեջ:

Հաղորդվում է նաև, որ հարվածն իրականացվել է ամերիկյան ականակիր ՛՛Tomahawk՛՛ հրթիռով։

Հավելենք, որ հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։

Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ-Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ 

Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ: Նրանք այդպիսով ցանկանում էին օգնել Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին:

  • Կիսվել: