ԱՄՆ-ում քննարկվում է բելառուսական հանքավայրը գնելու հնարավորությունը. Լուկաշենկո
Ամերիկացիները քննարկում են բելառուսական հանքավայրն առնվազն երեք միլիարդ դոլարով ձեռք բերելու հնարավոր գործարքը: Այս մասին հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է «Բելտա»-ն։
Նա, մասնավորապես, նշել է. «Նրանք քննարկում են դա, բայց 3 միլիարդ դոլարը նվազագույնն է, և կառավարությունը կհաշվարկի պաշարները և ինչ-որ այլ բան... Դա ավելի թանկ կլինի»:
Լուկաշենկոն հավելել է, որ ամերիկացիները հարուստ են, բայց չեն ցանկանում «նորմալ փող տալ»։ «Բոլորն էլ դա անվճար են ուզում»,-ասել է Բելառուսի նախագահը:
Նշենք, որ Բելառուսական հանքավայրի հնարավոր վաճառքի մասին Լուկաշենկոն առաջին անգամ հայտարարել է 2025 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ ամերիկացիներին հանքավայրն առաջարկել է 3 միլիարդ դոլարով։


