շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
ԱՄՆ-ում խոսել են ռուս-ուկրաինական հակամարտության նոր փուլի մասին․ WSJ

ԱՄՆ-ում խոսել են ռուս-ուկրաինական հակամարտության նոր փուլի մասին․ WSJ

Ուկրաինայում հակամարտության նոր փուլ է սկսվել, որը խիստ վտանգավոր է Կիևի համար, նշել են ԱՄՆ վերլուծաբանները: Նրանց խոսքերը մեջբերում է The Wall Street Journal պարբերականը։ 

Ուկրաինայի հակամարտության նոր փուլը Կիևի համար անբարենպաստ է՝ Ռուսաստանի մարտունակության բարձրացման և ռազմական տեխնիկայի արտադրության պատճառով, կարծում են փորձագետները․

«Ռազմական գործողությունների հաջորդ փուլը գնալով ավելի վտանգավոր է թվում: Ուկրաինան գիտակցում է, որ երկարատև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, հաջող կլինի Ռուսաստանի համար», - ասվում է հոդվածում:

  • Կիսվել: