ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով ավելի քան 10,000 չվերթ է չեղարկվել
Կիրակի օրը ձնաբքի պատճառով Միացյալ Նահանգներում չեղարկվել է ավելի քան 10,000 չվերթ, տեղեկացնում է FlightAware-ը:
Նշվում է, որ, ըստ Ազգային օդերևութաբանական ծառայության, Արևելյան Տեխասից մինչև Հյուսիսային Կարոլինա սպասվում են առատ ձյուն և վտանգավոր մերկասառույց։
Առնվազն 21 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում ձնաբքի պատճառով էլեկտրաէներգիա չունեցող տների թիվը գերազանցել է 500,000-ը: Նշենք, որ, ըստ թարմացված տվյալների, այդ թիվն արդեն հասել է 730,000-ի:


