շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ԱՄՆ-ում բացառել են Չինաստանում գլխավոր հյուպատությունների աշխատանքի վերականգնումը

ԱՄՆ-ում բացառել են Չինաստանում գլխավոր հյուպատությունների աշխատանքի վերականգնումը

Ամերիկյան իշխանությունները հերքել են գլխավոր հյուպատողությունները վերաբացելու մասին տեղեկատվությունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպիսի գագաթնաժողովի ավարտից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Դին Լիբերմանին:

«Գլխավոր հյուպատոսությունների աշխատանքի վերականգնման մասին հաղորդագրությունները ստույգ չեն»-ասել է նա:
 
Ավելի վաղ Չինաստանի իշխանությունների պահանջով Չենդու քաղաքում աշխատանքը դադարեցրած ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շենքի դրոշն իջեցրել են:
 
Չենդուում դիվանագիտական ներկայացուցչությունն աշխատել է 1985 թվականից եւ պատասխանատու եղել երկրի հարավ-արեւմուտքի համար, այդ թվում՝ Սիչուան, Յունան, Գույչժոու, Թիբեթի ինքնավար շրջանի, ինչպես նաեւ Չունցին քաղաքի համար:
 
Հուլիսի 21-ից ԱՄՆ-ն պահանջել էր Չինաստանից փակել գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում: ՉԺՀ ԱԳՆ-ն անվանել է այդ որոծումը քաղաքական սադրանք եւ հայտարրաել է, որ պատասխան միջոցներ կձեռնարկի:

  • Կիսվել: