չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով

ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել կորոնավիրուսի տարածման պատճառով

ԱՄՆ-ում արտակարգ դրություն են հայտարարել Չինաստանում տարածում գտած նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին Սպիտակ տանը տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի առողջապահության նախարար Ալեքս Ազարը, հայտնում է Ria.ru-ն։

«Նախագահը հրաման է ստորագրել, ըստ որի արտակարգ դրություն կհայտարարվի երկրում: Այն կսկսվի կիրակի օրվանից: Կարգելվի այն օտարերկրացիների մուտքն ԱՄՆ, որոնք վտանգ կներկայացնեն»,- ասել է նա:

Ազարը նշել է, որ խոսքն այն օտարերկրացիների մասին է, որոնք Չինաստանի տարածքում են գտնվել 14 օր առաջ կամ այս ընթացքում: Բացառություն կկազմեն ԱՄՆ-ի քաղաքացիների ընտանիքի անդամներն ու ԱՄՆ-ի մշտական բնակիչները:

  • Կիսվել: