ԱՄՆ Թենեսի նահանգում՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում, պայթյուն է որոտացել. կան զոհեր
ԱՄՆ Թենեսի նահանգում՝ պայթուցիկ նյութեր արտադրող գործարանում, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով մի քանի մարդ զոհվել է, ոմանց ճակատագիրն անհայտ է մնում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Համֆրիս շրջանի շերիֆ Քրիս Դևիսը, տեղեկացնում է ABC հեռուստաալիքը:
Նա նշել է, որ «այս պահին տեղեկություններ կան մի քանի զոհվածների և անհետ կորածների մասին»: Առնվազն 19 աշխատակիցների ճակատագիրն անհայտ է մնում։
Տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Մասնագետները չեն կարողացել անմիջապես մտնել գործարանի տարածք շարունակվող պայթյունների պատճառով։
Ըստ որոշ ԶԼՄ-ների՝ գործարանը ռազմամթերք էր արտադրում Ուկրաինայի զինված ուժերի համար։
Accurate Energetic Systems ընկերությունը հիմնադրվել է 1980 թվականին: Այն զբաղվում է պաշտպանական, օդատիեզերական արդյունաբերության, ինչպես նաև առևտրի մեջ օգտագործվող պայթուցիկ նյութերի նախագծմամբ, արտադրությամբ, մշակմամբ և պահեստավորմամբ:
Տեսանյութը՝ այստեղ:


