ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը

ԱՄՆ Սենատը համաձայնեցրել Է բյուջեի նախագիծը, որը բացառում է Իսրայելին եւ Ուկրաինային օգնությունը

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը ընդունել է դաշնային կառավարության աշխատանքի ֆինանսավորումը շարունակելու պլանը՝ առանց Իսրայելի եւ Ուկրաինայի օգնության ներառման։

Պլանը հավանության է արժանացել նոյեմբերի 14-ին Ներկայացուցիչների պալատի կողմից։

Օրինագիծը պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Նախաձեռնությունը նախատեսում է, որ մինչեւ 2024թ. հունվարի 19-ը փող կհատկացվի կառավարական մի քանի ծրագրերի եւ այն գերատեսչություններին, որոնք զբաղվում են նաեւ գյուղատնտեսության, էներգետիկայի, ռազմական շինարարության, տրանսպորտի եւ բնակարանային հարցերով։

Այլ գերատեսչությունների աշխատանքի եւ ծրագրերի ֆինանսավորումը առաջարկվում է երկարացնել մնչեւ հաջորդ տարվա փետրվարի 2-ը։ Ուկրաինային եւ Իսրայելին միջոցների հատկացում փաստաթուղթը չի նախատեսել։

Նախօրեին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների գծով համակարգող Ջոն Քիրբին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից հետագա խոշոր օգնության բացակայությունը կործանարար ազդեցություն կունենա Ուկրաինայի պաշտպանունակության վրա։

  • Կիսվել: