հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի վերաբերյալ. աղբյուր

ԱՄՆ փոխնախագահը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի վերաբերյալ. աղբյուր

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը մտահոգություն է հայտնել Իրանին ԱՄՆ-ի հնարավոր հարվածի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Axios-ը։

Ինչպես հաղորդվում է՝ Վենսն իր մտահոգության մասին խոսել է Իրանին հարվածելու ռիսկերի և դժվարությունների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ներգրավման հնարավորության վերաբերյալ ներքին քննարկումների ժամանակ։

Թեև նա կտրականապես դեմ չի արտահայտվել ռազմական գործողություններին, սակայն հույս է հայտնել, որ դիվանագիտությունը, այդ թվում՝ Ժնևում կայանալիք բանակցությունները, կարող են հանգեցնել առաջընթացի:

Նշվում է նաև, որ Վենսը, այնուամենայնիվ, չափազանց լավատես չէ այս հարցում:

  • Կիսվել: