ԱՄՆ պետքարտուղարը քննադատել է Իսրայելին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատության է ենթարկել Իսրայելին:
Նա NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում, մասնավորապես, ասել է. ՛՛Իսրայելը լավագույն կերպով չի գործում ՝ փորձելով լուծել պահպանվող խնդիրն ի դեմս արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման, ինչպես նաև մինչ օրս չի ներկայացրել Ռաֆահ քաղաքում նախատեսվող գործողության պայմաններում խաղաղ բնակչության պաշտպանության ծրագիր՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ռազմական գործողություն ծավավել Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում՝ անկախ հրադադարի և Գազայում պատանդների ազատ արձակման վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունից: