հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ

ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Վիետնամ

 Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Վիետնամ։ Այս մասին Վիետնամում հայտնել է ԱՄՆ սենատոր Ջեֆ Մերկլին։

«Հաջորդ շաբաթ պետքարտուղարը կլինի այստեղ»,-  Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է սենատորը։

Ակնկալվում է, որ Էնթոնի Բլինքենը Վիետնամի մայրաքաղաք Հանոյ կժամանի ապրիլի 15-ին՝ նախքան Ճապոնիայում ապրիլի 16-18-ը կայանալիք Մեծ յոթնյակի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը։

  • Կիսվել: