շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարարի հետ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների կարգավիճակով համագործակցության ամրապնդման հարցերը:

Նրանք նաև քննարկել են Մերձավոր Արևելքում խաղաղության և կայունության նկատմամբ իրենց շարունակական աջակցությունը և համաձայնության են եկել Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը երկարաժամկետ բանակցային կարգավորման միջոցով ավարտելու դիվանագիտական ​​ջանքերը շարունակելու անհրաժեշտության հարցում, հայտնել է Պետդեպարտամենտը:

  • Կիսվել: