երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են հակամարտությունն ավարտելու դիվանագիտական հնարավորությունները

ԱՄՆ պետքարտուղարը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են հակամարտությունն ավարտելու դիվանագիտական հնարավորությունները

ԱՄՆ-ի պետխքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսով զրուցել Է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ՝ քննարկելով դիվանագիտական ջանքերը, որոնք նպատակաուղղված են հակամարտության ավարտմանը: Մարտի 13-ին այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի պետական դեպարտամենտը:

«Այսօր ԱՄՆ-ի պետական քարտուղարը (…) հեռախոսով զրուցել Է Ուկրանայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբայի հետ, որպեսզի հայտնի մշտական աջակցությունն Ուկրաինայի ժողովրդին եւ կառավարությանը եւ դատապարտի Ռուսաստանի Դաշնության շարունակվող հարձակումներն Ուկրաինայի քաղաքների վրա, որոնց հետեւանքով ավելի ու ավելի շատ քաղաքացիական անձինք են զոհվում»,- ասված Է Պետդեպարտամենտի տարածած մամուլի տեղեկագրում: Այնտեղ ընդգծված Է, որ կողմերը քննարկել են դիվանագիտական ջանքերը, որոնք թույլ կտան դադարեցնել հակամարտությունն Ոկրաինայում:

  • Կիսվել: