չորեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2026
ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը մեկնել է Վենեսուելա. մանրամասներ

ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը մեկնել է Վենեսուելա. մանրամասներ

ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը մեկնել է Վենեսուելա: Ըստ երկրի Արտաքին գործերի նախարարության՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը:

Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր:

ԱԳՆ-ից նաև հայտնել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն: Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները:

Ամերիկյան կողմը նաև նախազգուշացրել է, որ թույլ չի տալու Չինաստանին և Ռուսաստանին որևէ ազդեցություն ունենալ Վենեսուելայում:

Սպիտակ տնից հայտնել են, որ փետրվարին էլ Դոնալդ Թրամփը կարող է ընդունել Կոլումբիայի նախագահին՝ քննարկելու թմրանյութերի ապօրինի շրջանառության հարցը:

Իր հերթին Մեքսիկան տեղեկացրել է, որ ամրապնդում են Միացյալ Նահանգների հետ կապերը և համակարգումը և պատրաստ են հանդիպել Սպիտակ տան ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Մեքսիկայում գործող թմրարտելները պետք է վերացվեն։

  • Կիսվել: