ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, տեղեկացնում է APA-ն։
Ինչպես հաղորդվում է՝ Ֆիդանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն, որպես դաշնակից երկիր, պետք է դադարեցնի համագործակցությունը ՛՛Սիրիայի հյուսիսում գտնվող ահաբեկչական կազմակերպության հետ՛՛:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Թուրքիայի հակաահաբեկչական գործողություններն Իրաքում և Սիրիայում վճռականորեն շարունակվելու են:
Ի թիվս այլ հարցերի՝ կողմերը քննարկել են նաև ՆԱՏՕ-ի ընդլայնման թեման: