ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղարն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

ԱՄՆ պետքարտուղարն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Գազայի հատվածում

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ, հայտնել են Եգիպտոսի ԱԳՆ-ից, տեղեկացնում է Reuters-ը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի նախաձեռնող կողմը եղել է ԱՄՆ-ն, կողմերը քննարկել են ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի զինադադարին սպառնացող խոչընդոտները և համապարփակ զինադադարի հասնելու ուղիները:

Հաղորդվում է նաև, որ Շուքրին ընդգծել է զինադադարի ամրապնդման անհրաժեշտությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 15-ին ընդունած բանաձևի կատարման ընթացքում։

Նախարարության հայտարարության մեջ ասված է, որ բանաձևով, մասնավորապես, հումանիտար դադարներ են պահանջվում, որոնք թույլ են տալիս օգնություն հասցնել Գազա:

  • Կիսվել: