ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը կլքի պաշտոնը. Բլինքեն
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը լքելու է իր պաշտոնը: Այս մասին այս մասին մարտի 20-ին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նա նաև հայտնել է, որ Դոնֆրիդը պատրաստվում է լքել Պետքարտուղարությունը մինչև մարտ ամսի վերջը և շնորհակալություն է հայտնել նրան իր աշխատանքին ու ԱՄՆ ժողովրդին նվիրվածության համար:
Նշենք, որ Դոնֆրիդի թեկնածությունը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնում հաստատել է ԱՄՆ Սենատը 2021 թվականի սեպտեմբերին։